տուն Քաղաքական Միջազգային Ինչ տարբերակներ է առաջարկում Դոնալդ Թրամփը

Ինչ տարբերակներ է առաջարկում Դոնալդ Թրամփը

444
0
President Donald Trump speaks to reporters before leaving the White House in Washington, Wednesday, March 20, 2019, for a trip to visit the Lima Army Tank Plant in Lima, Ohio, and a fundraising event in Canton. (AP Photo/Manuel Balce Ceneta)

«Չեմ ցանկանում նորից հազարավոր զինվորներ ուղարկել տարածաշրջան: Կամ մեր զորքին ուղարկելու ենք, որ բոլորին հաղթենք, կամ էլ Թուրքիայի դեմ ծանր պատժամիջոցներ ենք սահմանելու: Բայց ես չեմ ցանկանում միջնորդի դեր ստանձնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը

Նշենք, որ ԱՄՆ առաջնորդը շարունակում է Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրառումները՝ կապված Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության հետ:

Թեև այժմ Թրամփը հրաժարվում է միջնորդի դեր ստանձնելուց, այդուհանդերձ, նա իր նախորդ գրառման մեջ նշել էր, որ ԱՄՆ-ը հնարավոր է միջնորդի դեր ստանձնի Թուրքիայի և քրդերի միջև՝ հրապարակելով ԱՄՆ-ի ընտրության 3  տարբերակները՝

1. Տնտեսական պատժամիջոցներով լուրջ հարված հասցնել Թուրքիային:

2. Հազարավոր զինվորներ ուղարկել (Սիրիա) և ռազմական ճանապարհով հաղթել:

3. Համաձայնագրով միջնորդություն ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև:

«Մենք 100%-ով հաղթեցինք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խալիֆայությանը,- գրել է Թրամփը,- և արդեն մեր զորքերը չկան Թուրքիայի հարձակման տակ գտնվող սիրիական տարածքներում: Մենք գերազանց կատարեցինք մեր աշխատանքը: Այժմ Թուրքիան հարձակվում է այն քրդերի վրա, որոնց դեմ 200 տարի կռվում է»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here