տուն Արցախ Ինչ վիճակ է Արցախում կորոնավիրուսի տարածման առումով

Ինչ վիճակ է Արցախում կորոնավիրուսի տարածման առումով

181
0

Արցախի Առողջապահության նախարարության էջից տեղեկանում ենք, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր արդյունքները տրվել են բացասական:

Հորդորում ենք բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։