տուն Հասարակություն Առողջապահություն Ինչ վիճակում է գտնվում վրաերթի ենթարկված 11-ամյա երեխան

Ինչ վիճակում է գտնվում վրաերթի ենթարկված 11-ամյա երեխան

302
0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Նոյեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում: Վրաերթի ենթարկվածներից տարեց կինը տեղում մահացել է, իսկ 11-ամյա երեխան տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Երեխայի մոտ կան զուգակցված վնասվածքներ՝ դիմային ոսկորների, կողերի, կոնքի կոտրվածք, թոքերի, որովայնի սալջարդ: Տղայի վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո»: