Անցած շաբաթվա վերջում Մոսկվայում գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի իշխանությունները փոխզիջման միջոցով համաձայնության են եկել Երասիական տնտեսական միության ստեղծման շուրջ առաջացած տարաձայնությունների հարցում։
Բանն այն է, որ Ուկրաինան պահանջում էր, որպեսզի Բելառուսի տարածքում մշակված ռուսական նավթի արտահանումից ստացված մաքսերը մնան բելառուսական բյուջեում։ Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը պատրաստվում է Բելառուսին տրամադրել 2.5 մլրդ դոլարի վարկ, ինչպես նաև բաժանել նավթի վաճառքից ստացված մաքսերը միմյանց միջև։ Իսկ հաջորդ տարվանից այդ մաքսից ստացված ամբողջ գումարը մտնելու է բելառուսական բյուջե։
Սպասվում է, որ նման գործունեությունից Բելառուսը կստանա 1.5 մլրդ դոլար, չնայած 2013 թվականին ռուս պաշտոնյաները այդ վնասը գնահատել էին 6.5 մլրդ դոլար։ Ռուսաստանի համար սա մեծ գումար չէր լինի, եթե չլինեին տնտեսական պատժամիջոցները կամ տնտեսության կտրուկ անկումը, որը նկատվում է վերջին ամիսների ընթացքում։ Այս մասին գրում է Vedomosti-ն։
Փորձագետները նշում են, որ Եվրասիական տնտեսական միությունից Ռուսաստանը ոչինչ չի ստանալու տնտեսական առումով, քանի որ այդ երկրների հետ նրա ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 7.5 տոկոս։ Սակայն Ռուսատսանը ստիպված է գնալ փոխզիջման Բելառուսի նախագահի «կամակորության» հարցում, քանի որ այլապես կվտանգվի Ռուսաստանի թիվ մեկ տարածաշրջանային ինտեգրացիոն գործըթնացը։