Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Իջեւանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ամփոփ ձևով ներկայացրեց ահմանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական հակամարտության ընդհանուր ընթացքը: Ի թիվս այլ հարցերի ՀՀ ՊՆ ներկայացուցիչը անդրադարձավ նաև ռազմական տեխնիկային:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով սահմանամերձ Տավուշում, տանկից բացի, օգտագործվել է նաև հաուբ, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
Նա տեղեկացրեց նաեւ, որ Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստոբաժանումները խոցել են ադրբեջանական անօդաչու թռչող սարք` ‹‹ORBITER-3›› տիպի:
Մանրամասները՝ տեսանյութում: