տուն Հասարակություն Ինչ չվերթներ են իրականացվելու առաջիկա օրերին

Ինչ չվերթներ են իրականացվելու առաջիկա օրերին

418
0

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ վաղը` հունիսի 2-ին, կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 07:00, ժամանում դեպի Երևան 17:10):

Հունիսի 3-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Պարետի ցուցումով Քկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի կոմիտեն հորդորում է` ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։