տուն Հասարակություն Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորը

Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորը

540
0

Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն այսօր քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման բողոքը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Araratnews.am-ը տեղեկացավ, որ Արսեն Նիկողոսյանը 2019 թ-ին հայտարարագրել է SUZUKI մակնիշի 2 մեքենա, 342,292 դրամ բանկային հաշվի մնացորդ՝ նախորդ տարվա վերջին, 4.500.000  կանխիկ դրամ:

Դատավորը նախորդ տարի եկամուտ ստացել է աշխատանքի վարձրատրությունից, դրան հավասարեցված վճարումներից՝ ԵԽ գրասենյակից, ՄԱԿ զարգացման ծրագրից, բանկերից մեկից, Արդարադատության ակադեմիայից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, ՀՀ Փաստաբանական դպրոց հիմնադրամից, ԵՊՀ-ից: Եկամուտները նախորդ տարի եղել են 13 489 911 դրամ եւ 2950 եվրո:

Դատավորի կինը՝ Սոնա Խաչատրյանը, 2019 թ-ին հայտարարագրել է 228,584.70 մլն դրամ բանկային հաշվի մնացորդ, 1,500,000 կանխիկ դրամ: Եկամուտ ստացել է աշխատանքի վարձատրությունից 964,250 դրամ եւ 216,000 դրամ  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ որպես այլ եկամուտ: