տուն Տնտեսական Ինչ նկատի ունի վարչապետը, երբ ասում է՝ փողի խնդիր չունենք

Ինչ նկատի ունի վարչապետը, երբ ասում է՝ փողի խնդիր չունենք

299
0

ՀՀ կառավարության նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախկին իշխանության ներկայացուցիչների այն քննադատությանը, թե կառավարությունը փողի խնդիր չունի։ Այս մասին վարչապետն արդեն մի քանի անգամ ասել է:

Վարչապետի խոսքով՝ այդ նախադասությունն ընդամենը շահարկում են: «Ինչ կլինի, եթե մենք այդ փողը բաժանենք: 10.000 դրամ ունեցողի փողը կդառնա 100.000 դրամ, իսկ հետո այդ մարդիկ կկարողանան գնել այնքան քիչ թվով ապրանք, որ գնում էին 10.000 դրամով: Կլինի փողի արժեզրկում: Երբ ասում ենք՝ փողի խնդիր չունենք, նկատի ունենք կապիտալ ներդրումների խնդիր չունենք»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:

Վարչապետն ասաց՝ նրանք, ովքեր իրենց կդրդեն գնալ այդ ճանապարհով, թող նրանք գնային ժամանակին: «Չնայած՝ ոնց որ ահագին գնացել էին»,- ասաց Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here