տուն Հասարակություն Ինչ միջոցառումներ են նախատեսված Անկախության օրվա առթիվ

Ինչ միջոցառումներ են նախատեսված Անկախության օրվա առթիվ

185
0

Հայաստանի Անկախության օրվա առթիվ տոնակատարությունները մեկնարկելու են սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11-ից Գյումրիի կենտրոնական զբոսայգում: Այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Քաղաքի կենտրոնում կլինեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես, էլեկտրոնային, ռոք, ջազ, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար:

Շիրազի տուն-թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային քննարկում՝ համայնքների համաչափ զարգացման թեմայով: Շահումյան փողոցում կցուցադրվեն գյումրեցի հայտնի արհեստավորների եւ արվստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները: Ռուսթավելու փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի հայաստանյան մարզերի կոլորիտը: Աբովյան փողոցում կլինեն գաստրո տաղավարներ: Վարդանանց հրապարակը կվերածվի մանկական ավանի, որտեղ տեղի կունենան տարբեր միջոցառումներ տարբեր տարիքի երեխաների համար: Երեկոյան ժամը 19-ին Վարդանանց հրապարակում կմեկնարկի գալա համերգ՝ հայ եւ արտասահմանցի երգիչների եւ երաժիշտների մասնակցությամբ»,- ասաց Աղաջանյանը:

Նա հավելեց, որ լինելու է նաեւ օդապարիկների փառատոն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here