Տեղեկացրել էինք, որ Աչաջուրի եւ Եղվարդի ծննդատները չեն փակվելու, դրանք կշարունակեն աշխատել:
Araratnews.am-ը զանգահարեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ իմանալու, թե արդյոք Մարալիկի ծննդատունը կշարունակի աշխատել: «Ծննդատունն աշխատում է բնականոն: Դեռ հստակ որոշում չկա: Մի քանի օրից պարզ կլինի»,- ասաց մարզպետը:
Հարցին՝ եթե նախարարությունը որոշի, որ Մարալիկի ծննդատունը պետք է փակվի, մարզպետարանը կարո՞ղ է իր միջոցներով այն պահել, մարզպետն ասաց՝ դա մարզպետարանի հետ կապ չունի, դա պետական քաղաքականության արդյունք է, ֆինանսներն էլ պետք է կառավարությունը հատկացնի:
Սոնա Դավթյան