Սևանա լճի մասով պետք է լուծվի երկու հիմնական հարց՝ ջրի մակարդակի բարձրացում և կեղտաջրերի մուտքի նվազեցում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ի տարեվերջյան ասուլիսին հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, Սևանա լճից այս տարի մոտ 143 մլն խմ-ով ավելի քիչ ջրառ է իրականացվել, քան վերջին տարիներին, և 56 մլն խմ-ով ավելի քիչ, քան 2018 թվականին:
Բացի այդ, Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ 2019-ին Սևանա լճում մաքրման աշխատանքներ են իրականացվել, հեռացվել է երկու ցանցավանդակային տնտեսություններից մեկը, լիճ է լցվել մեծաքանակ կենսունակ տարիքի մանրաձուկ, ինչը կբարելավի ձկնաշխարհի վերարտադրությունը:
Որպես գերատեսչության հաջողություն, Էրիկ Գրիգորյանը նշել է, որ այս տարի բարձրացվել է անտառապահների աշխատավարձը: