Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը անթույլատրելի է համարում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի վաճառքը՝ առանց պայմանագրում որոշակի կետեր ավելացնելու:
«Ինձ համար շատ դժվար է հասկանալ պատմամշակութային կոթողն աճուրդի հանելը: Բայց եթե պայմանագրի կետում բացակայում է կետը այն փոփոխելու արգելքի մասին, դա ուղղակի աններելի է: Ինչ հնարավոր է՝ մենք քանդել ենք: Եթե համապատասխան պայմանագրի մեջ չեն դրվում այն պայմանները, թե ինչպես այն պետք է աշխատի, ինչպե՞ս է վաճառվում: Դվին հյուրանոցը աշխատում էր, նորմալ էր, իսկ ի՞նչ ունենք հիմա: Փորձը ցույց է տալիս, որ բոլոր պայմանագրերը այդ սահմանափակող կետը չեն ունեցել: Եվ գալ, հասնել արդեն Համալիրին և այդ մոտեցումը կիրառել Համալիրի համար՝ անթույլատրելի է: Փակ շուկայի դեպքում հասանք որոշակի արդյունքի, սակայն ի վերջո, այն կորցրեց պատմամշակութային հուշարձանի իր կարգավիճակը»,-ասաց տիկին Դանիելյանը: