Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով:
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ հայտնում է, որ պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է։