տուն Լուրեր Ինչ կստորագրվի Վիլնյուսում

Ինչ կստորագրվի Վիլնյուսում

142
0

rubo ok

 

Ինչպես գիտենք, սույն թվականի նոյեմբերի 28-29-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալու է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: Կմասնակցի՞ արդյոք այդ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանը, ի՞նչ կտա նրա մասնակցությունը Հայաստանին, կստորագրվի՞ որևէ պայմանագիր, թե ոչ: Այս հարցերի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է ՔՄՀԿ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ, ում կարծիքով Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: «Դատելով մամուլից, եվրոպական պաշտոնյաների և ՀՀ իշխանությունների կողմից արված հայտարարություններից,  կարծում եմ, որ՝ կմասնակցի: Բացի այդ, չկա նաև ասոցացման համաձայնագրի ստորագրման վտանգը, հետևաբար դա ՌԴ-ի առարկություններն էլ չի առաջացնի, ինչից կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը գնալու է, իսկ եթե անդրադառնանք այն բանին, թե ինչ կստորագրվի, ապա պետք է նշենք, որ խոսքը չի կարող գնալ այն ասոցացման համաձայնագրի մասին, որը վերջին չորս տարիների ընթացքում մշակվել է, և դրա պատճառը սեպտեմբերի 3-ի հայտարարությունն է, որը Մոսկվայում արեց Սերժ Սարգսյանը»,-նշել է փորձագետը: Մինչդեռ, նրա համոզմամբ, Վիլնյուսում ինչ-որ բան կստորագրվի, որը պարզապես կֆիքսի Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների ներկա փուլը. «Թե դա ինչ կոնկրետ ձևեր կունենա կամ դրա անունն ինչ կլինի, այս պահին դեռևս պարզ չէ, ավելին` կարևոր էլ  չէ»,-Araratnews.am-ի հետ զրույցն եզրափակել է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here