տուն Քաղաքական Հայաստան Ինչ կորոնավիրուս… Դուք էս տղային նայեք…

Ինչ կորոնավիրուս… Դուք էս տղային նայեք…

1718
0

ՀՀ Պաշտպանության նախարարության «Հայ զինոր» հանդեսի լրագրող փոխգնդապետ Գայանե Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել , որտեղ պատմում էր լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանի հերոսության մասին:

Գրառումը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում: Հարյուրավոր օգտատերեր շնորհակալության ու երախտիքի խոսքեր գրեցին լրագրողի և հայկական բանակի սպայի հասցեին:

Ի՞նչ կորոնավիրուս….Դուք էս տղային նայեք: Լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանին, Էջմիածնի Արշալույս գյուղից: Հարցազրույցը նոր եմ ավարտել, հպարտությունից սրտիս զարկերը հասել են են 120-ի: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռազմական համալսարանի կուրսանտ է եղել, խնդրել է, որ իրեն ուղարկեն Թալիշ: Մերժել են: Ռազմական համալսարանն ավարտելուց հետո կրկին դիմել է Թալիշ գնալու ու ամենավտանգավոր դիրքը պահելու խնդրանքով: Այս անգամ չեն մերժել: Իր զորքով երեք դիրք է պահել; Ու երբ թշնամին հանդգնել է նոր՝ 3 մետրանոց դիտակետ սարքելու աշխատանք սկսել մեր քթի տակ, երիտասարդ սպան անձամբ է նրանց խանգարելու գործողությունը ստանձնել, պաշտպանելով իր զինվորների կյանքը: Ու վիրավորվել է դիպուկահարի գնդակից: Գիտակցության է եկել 15 օր անց…
Գնդակը դիպել է դեմքին: ԲուԺումն ավարտելուց հետո բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների կարիք է լինելու: Բայց նա ասում է.
— Ես հաղթած եմ ու չեմ զղջում իմ ոչ մի որոշման համար, հիմա էլ նույնը կանեի: Ու պիտի շարունակեմ ծառայել հայրենիքիս:
…Ճանաչեք, սիրեք, հպարտացեք: Պատվեք, մեծարեք…. Ես սիրով ու հպարտությամբ ձեզ եմ վերադարձնում ձեր փառքը: Հոդվածը՝ շուտով, ՊՆ Հայ զինվոր հանդեսում:..
Հ.Գ.
Բա ինչ անուշ տղա է, կիրթ, համեստ…