Անգլիայում մարտի 29-ից սկսելու են գրանցել նույնասեռականների ամուսնությունները: Սակայն այդ օրենքի գործողությունը պետք է հետաձգվի, որպեսզի գործող մնացած օրենքները համատասխանեցվեն դրան:
Անգլիացիների մոտ հարց է ծագել` եթե հանկարծ ապագա թագավորներից կամ Ուելսի արքայազներից մեկը լինի նույնասեռական և ամուսնանա, ապա արդյոք նրա ամուսինը կկրի թագուհու կամ Ուելսի արքայադստեր տիտղոսը: Արդեն վեց դար է, թագավորությունում գործում է կանոն, որոնք կարգավորում են թագավորական ընտանիքի կյանքը: Համաձայն այդ կարգավորումների` թագավորի կինը թագուհին է, իսկ Ուելսի արքայազնի կինը` Ուելսի արայադուստրն է:
Ներկայում այդ կարգավորումները հակասության մեջ են մտնում ընդունված օրենքի հետ: Հետաքրքիր է, որ ագլիացիների բարբառում նույնասեռականներին կոչում են «queen», որը թարգմանաբար նշանակում է թագուհի: