Մարտի 16-ից ապրիլի 14-ը կառավարությունը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ: Կառավարությունը սահմանել է այն դրույթները, որոնց համաձայն էլ սահմանվել է՝ երբ եւ որ դեպքում արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու համար կենթարկվեն պատասխանատվության:
Araratnews.am-ը արտակարգ դրության ռեժիմից հետո ստեղծված «Հայկական միասնական հարթակ»՝ «Ֆեյսբուքի» էջի համակարգողներին հարցրեց՝ ինչ խախտումներ են արձանագրվել վերջին 3 օրում: «Նման տվյալների մասով առաջիկայում կլինեն պաշտոնական հաղորդագորույթուններ: Խնդրում ենք հետեւել միասնական հարթակի հրապարակումներին»,- պատասխանեցին հարթակի էջի համակարգողները: