տուն Քաղաքական Ինչ է քննարկելու Լավրովը Հայաստանում. Զախարովան մանրամասնել է

Ինչ է քննարկելու Լավրովը Հայաստանում. Զախարովան մանրամասնել է

195
0

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Երևանում։

«Այցի ծրագրով նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի հետ։ Նա նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ»,- ճեպազրույցի ժամանակ մանրամասնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Բացի այդ, Զախարովան տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ Լավրովի հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է լինելու նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ գործակցության հեռանկարին, նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին, այդ թվում՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը: