«Զվարթնոց» օդանավակայանից Araratnews.am-ի թղթակցին հենց նոր տեղեկացրել են, որ օդանավակայանում իրավիճակը բոլորովին էլ լարված չէ: Ավիաընկերության ներկայացուցիչ Գրիքոր Խաչատրյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ վայրէջքի ժամանակ հրամանատարը տեխնիկական խնդիր է նկատել և պահանաջել է տեխնիկական զննում իրականացնել, ինչի արդյունքում պարզվել է, որ խնդիր չկա. «Խուճապի մեջ ընկնելու կարիք չկա, քանի որ ամեն ինչ նորմալ է, իսկ թռիչքը տեղի կունենա 14:30-ին»,-տեղեկացրել է Գրիքոր Խաչատրյանը: Հիշեցնենք, որ քիչ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ « Երևան-Մոսկվա» չվերթը, որը պետք է իրականացվեր առավոտյան ժամը 05:30-ին, անհայտ ժամանակով հետաձգվել է: Չվերթի ուղևորների գրանցումը իրականացվել է ժամը 03:30-ին: Ուղևորների մեջ տիրում է անորոշություն և անհանգստություն, քանի որ վերջիններիս հայտնել են, որ օդանավը Մոսկվայից Երևան ժամանելիս վնասվել է:
Էմմա Պալյան