տուն Մամուլ Ինչ է սպասվում Վոլոդյա Ավետիսյանին և Տիգրան Առաքելյանին. Քաղաքացիները դատարանի առաջ (լուսանկարներ)

Ինչ է սպասվում Վոլոդյա Ավետիսյանին և Տիգրան Առաքելյանին. Քաղաքացիները դատարանի առաջ (լուսանկարներ)

285
0

1385744_488568591240316_1424799120_n

Այսօր արդեն որերորդ անգամ Վերաքննիչ դատարանի կողմից հստակ տեղեկատվություն չի տրամադրվում ՀԱԿ ակտիվիստների և Վոլոդյա Ավետիսյանի գործերով դատական նիստերի վերաբերյալ։ ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճռի հրապարակման ժամը մինչև այսօր առավոտ գաղտնի էր պահվում, հետո հայտնեցին, որ 14:00-ին է կայանալու։Այնուհետև պարզվեց դատավճռի հրապարակումը կկայանա 16:00-ին, սակայն այդ նույն ժամին դատավոր Եվա Դարբինյանը կարծես դատական այլ նիստ ունի։ Վոլոդյա Ավետիսյանի գործով նիստը նախապես պետք է կայանար 14:00-ին, սակայն տեղափոխվել է 17:00։ Այս պահին Վերաքննիչ դատարանի մոտ հավաքված են ՀԱԿ ակտիվիստների և Վոլոդյա Ավետիսյանի աջակիցները։ Հիշեցնենք, որ այսօր հնարավոր է Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը դատարանի դահլիճից։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here