տուն Աշխարհ Ինչ է քննարկել Էրդողանը Պուտինի հետ Սիրիայի մասով խնդիրների լուծման մասին

Ինչ է քննարկել Էրդողանը Պուտինի հետ Սիրիայի մասով խնդիրների լուծման մասին

431
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ որևէ խնդիր չունի Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության հետ կապված: Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Անկարայի և Մոսկվայի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակում են գործել, և, հետևաբար, Ռուսաստանի հետ «ոչ մի խնդիր չկա»:

«Եթե դրանք առաջ են գալիս, ապա մենք հեռազանգով կապվում ենք [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ 24 ժամվա ընթացքում և դրանից հետո համատեղ քայլեր ձեռնարկում»,- Էրդողանի խոսքը փոխանցում է աղբյուրը:

Նշենք, որ Թուրքիայի առաջնորդը քննադատել է արևմտյան երկրներին՝ «Խաղաղության ակունքի» գործողության մեկնարկից հետո Անկարայի դեմ ուղղված սպառնալիքների պատճառով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here