ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը կարծում է, որ Թուրքիան փորձում է ուղղել նախկինում թույլ տված սխալները: Ըստ մեր զրուցակցի, թուրքական կողմի այս մտադրության մասին խոսում է այն, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութողլուն Հայաստանում գտնվելու ընթացքում հերքեց այն լուրերը, ըստ որոնց նա Հայաստան է գալիս՝ Ղարաբաղի հետ կապված առաջարկով. «Հերքելով թուրքական մամուլի տարածած այն տեղեկատվությունը, որ նա գալիս է Հայաստան՝ Ղարաբաղի վերաբերյալ առաջարկով, Ահմետ Դավութողլուն հաստատեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը որևէ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Եվ այս տեսակետից, հասկանալի է դառնում, որ հայակական քաղաքականությունը չի մասով` արդարացված է»,-ասաց ԱԺ պատգամավորը: