Կորոնավիրուս 2019 հիվանդություն (կրճատ՝ COVID-19) շնչառական հիվանդություն է, որը կարող է անցնել մեկ մարդուց մյուսին: COVID-19 ունեցող հիվանդներն ունեն մեղմից մինչև ծանր շնչառական ախտանիշներ, որոնք կարող են ներառել տենդը, հազը և/կամ շնչառության դժվարությունները:
Եթե ձեզ հոսպիտալացնում են կորոնավիրուսի կասկածանքով, ապա անհրաժեշտ է որոշ իրեր ունենաք ձեզ մոտ։
Հստակ չափանիշներ չկան, կարևորը ՝ չմոռանալ անձը հաստատող փաստաթուղթը։ Ցանկալի է ելնել տարրական տրամաբանությունից եւ պատրաստ լինել այն բանին, որ հիվանդանոցում պանդեմիայի ծանր պայմաններում ինչ-որ բան կարող է սպառված լինել՝ սրբիչներ կամ զուգարանի թուղթ։
Այնուամենայնիվ, փորձագետները ցուցակ են ներկայացրել այն մարդկանց համար, ովքեր պետք է ստացիոնար բուժում ստանան հիվանդանոցներում, անհրաժեշտ են՝
- փաստաթղթեր (անձնագիր);
- ամբուլատոր քարտ (եթե այն ունեք), հիվանդության պատմությունից քաղվածքներ;
- դեղեր, որոնք դուք պարբերաբար ընդունում եք;
- հակասեպտիկ;
- հագուստ, ներքնազգեստ, հողաթափեր;
- անձնական խնամքի միջոցներ՝ ատամի մածուկ, խոզանակ, օճառ, զուգարանի թուղթ, խոնավ անձեռոցիկներ, սանր, սրբիչ, շամպուն;
- սպասք;
- նոթատետր, գրիչ;
- հեռախոս, պլանշետ (լիցքավորիչներ);
- գումար (ավելի լավ է՝ քարտով).
Խորհուրդ է տրվում նաև գոնե առաջին օրվա համար ձեզ հետ սնունդ ունենալ։