Առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ քաղաքի տարբեր վայրերում Պուինին դիմավորելու ակցիաներ են իրականացրել մեծ պաստառներով: Նկարահանման ավարտից հետո, պատրաստվում էինք երթուղային նստել, մեզ մոտեցավ Շենգավիթի Ոստիկանության աշխատակից՝ քաղաքացիական հագուստով, և պարտադրեց նստել առանց ոստիկանական տարբերանշանի մեքենա: Քաղաքացիները փորձեցին բերման ենթարկելու հիմքերը ճշտել, անձը որևէ իրավական հիմք չներկայացրեց:
Այն հարցին, թե լրագրողին ինչու եք բերման ենթարկում, կրկին պատասխան չհնչեց:
Արդյունքում բռնի ուժ է կիրառվել իմ նկատմամբ, և ուժով նստեցրել են մի մեքենա, որը չուներ ոստիկանական տարբերանշան: Վարորդը ամրագոտին չէր կապել, անգամ զգուշացումից հետո չկապեց:
Ոստիկանական բաժանմունքում ակտիվիստ Արթուր Ավթանդիլյանին արգելում էին հեռախոսով Մարդու Իրավունքների պաշտպանին զանգել, և ոստիկանության աշխատակիցը հայհոյախառը արտահայտություններ էր թույլ տալիս իր մյուս աշխատակցի նկատմամբ:
— Արա խոտ ե՞ս, քեզ չասեցի՞ չթողես զանգի…
Ոստիկանական բաժանմունքի մուտքի մոտ հայտարարեցին, որ ես ազատ եմ և կարող եմ գնալ:
— Ներկայացրեք ինձ իրավական հիմքերը՝ ինչու՞ եմ այստեղ հայտնվել, ինչու՞ եք ինձ բռնի ուժով մեքենա նստեցրել:
— Քեզ ոչ ոք բռնի ուժով բերման չի ենթարկել:
Տեսանյութում առկա փաստերը թողնում եմ ձեր մեկնաբանությանը:
Ագրեսիվ պահվածք դրսևորած ոստիկանական աշխատակիցը որևէ հիմք չկարողացավ ներկայացնել, և ինձ ուղեկցեցին Շենգավիթի ոստիկանության պետ Վահան Մամիկոնյանի աշխատասենյակ: Պետը զարմացած հարցնում էր, թե լրագրողը ի՞նչ գործ ունի այստեղ, ինչու՞ են իրեն բերել իր աշխատասենյակ:
— Ես էլ չգիտեմ՝ ինչու՞ են ինձ բերել, խնդրում եմ ճշտել և ինձ ներկայացնել այստեղ գտվելուս հիմքերը:
— Կցանկանա՞ք թեյ, սուրճ..
— Ոչ, շնորհակալություն, միայն ուզում եմ իրավական հիմքերը ճշտել:
— Ո՞վ է եղել քեզ այստեղ բերողը:
Արտաքին տվյալները ներկայացնելուց հետո, ասաց որ, մի քանի րոպեից կպարզեն ով է եղել:
Անցավ մոտ կես ժամ: Սպասում էի մյուս աշխատակցի սենյակում:
Այդ ընթացում նա փորձում էր ճշտել քանի տարի է աշխատում եմ լրատվության ոլորտում, այստեղից հետո ուր եմ գնալու, որտեղ եմ բնակվում, ճանաչում եմ այն մարդկանց, ովքեր ակցիա էին անում:
— Ես իրավուքն ունեմ ձեզ որևէ տվյալ չտալ, դուք իմ ռեզյումեն ե՞ք ճշտում:
— Չէ. պարզապես զրուցում ենք:
— Մենք պետություն և քաղաքացի կարգավիճակում ենք, դուք չեք կարող ինձ հետ պարզապես զրուցել: Հիմա որ ես չենթարկվեի ապօրինի հրամանի և հարվածեի ձեր ոստիկանին, ով քաղաքացիական հագուստով էր, կասեիք չէ՞, մեր ոստիկանը վնասվածք է ստացել:
— Դուք չեք կարող հարվածել, կին արմատ եք, ո՞նց կարաք էդպիսի անօրինական բան անեք:
— Նորից եմ կրկնում՝ մենք քաղաքացի և պետություն կարգավիճակում ենք, դիմեք ինձ որպես ՀՀ քաղաքացի, այդպես կարող են ինձ դիմել միմիայն իմ ընկերները, հարազատները մեր տանը: Ես ձեզ ներկայացնում եմ հաղորդում հանցագործության մասին, ձեր աշխատակիցը օրենք է խախտել, տույժի ենթարկեք:
— Իսկ ի՞նչ ես ուզում, որ անենք:
— Այստեղ ցանկությունների չափաբաժնով են պատիժ իրականցնու՞մ… Ուզում եմ, որ կախեք, անելու ե՞ք: Ինչու օրենքի համապատասխան տույժի չափ չեք ասում:
Այդ ժամանակ Վահան Մամիկոնյանը ներս մտավ և ներողություն խնդրեց իր աշխատողի անունից, խոստացավ տույժի ենթարկել:
— Նշեք պատժաչափը, ժամկետները, ասացի ես:
— Երկու օրից եկեք, ես ձեզ կներկայացնեմ ինչիպիսի պատժամիջոց ենք կիրառել նրա նկատմամբ: Իսկ հիմա դուք ազատ եք…
Այս մասին գրում է lragir.am-ը: