CNN հեռուստաալիքի կայքում տեղադրվել է մի հավելված, որը թույլ է տալիս տեսնել, թե ինչ վիճակում էր Մայդան նեզալեժնոստին՝ Կիևի անկախության հրապարակը մինչև բախումները և դրանից հետո։
Հիշեցնենք, որ արդեն երեք ամիս է այս հրապարակում չեն դադարում ցույցերը։ Սկզբում դրանք կրում էին խաղաղ բնույթ, իսկ ցուցարարների հիմնական պահանջը եղել եվրաինտեգրման շարունակումը, սակայն օրեր անց, երբ Ուկրաինայի ոստիկանությունը ուժ կիրառեց ցուցարարների դեմ, դրանք վերածվեցին լուրջ բախումների եւ շարունակվում են մինչ այսօր, իսկ զոհերի թիվն անցել է 7 տասնյակից։
CNN-ի հավելվածին ծանոթացեք այստեղ։