տուն Աշխարհ Ինչ զենքեր են վաճառվել. Թուրքիային զենքի տրամադրումը դադարեցվեց

Ինչ զենքեր են վաճառվել. Թուրքիային զենքի տրամադրումը դադարեցվեց

439
0

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը դադարեցնելու համար արևմուտքի երկրները հայտարարել են, որ դադարեցնում են սպառազինության մատակարարումը Թուրքիային: Այս մասին տեղեկացնում  է ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական աղբյուրի տեղեկությունների` եվրոպական երկրները դադարեցրել են զենքի վաճառքը Թուրքիային և ռազմատեխնիկական աջակցություն են ցույց տալիս Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG):

Նշվում է, որ Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Իսպանիան, Բելգիան, Շվեդիան, Ավստրիան, ինչպես նաև Իսրայելը և ԱՄՆ-ը վերջին սերնդի զենք-զինամթերք են մատակարարում քուրդ զինյալներին:

Երկրներ, որոնք դադարեցրել են զենքի վաճառը Թուրքիային.

Մեծ Բրիտանիա

Գերմանիա

Ֆրանսիա

Երկրներ, որոնք կասեցրել են զենքի վաճառքը Թուրքիային.

Իտալիա

Կանադա

Շվեդիա

Հոլանդիա

Նորվեգիա

Ֆինլանդիա

Չեխիա

Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ` Արևմուտքը Սիրիայի զինյալ քրդերին մատակարարել է ներքոնշյալ զինատեսակները.

ԱՄՆ— «Javelin» հակատանկային հրթիռային համալիր, «Law» հակատանկային հրթիռային համալիր, «TOW»  հրթիռ, M4 ինքնաձիգ, փոքր անօդաչու թռչող սարքեր, «Guardian» զրահապատ մեքենաներ, նռնականետներ, «M-14», «M-16» ավտոմատ գրոհային միազարկ հրացաններ, «Humvee» զրահապատ մեքենաներ և ականանետներ

Գերմանիա— գնդացիրներ, հետևակային հրացաններ, «MILAN» հակատանկային հրթիռներ

Անգլիա— նռնականետներ, հարձակողական զենքեր

Իտալիա— «Benelli B76» տեսակի ատրճանակներ, հետևակային հրացաններ հակահետևակային ականներ

Շվեդիա— «LAW» նռնականետներ

Ավստրիա-«Glock» ատրճանակներ

Իսրայել- «Uzi» տիպի  ատրճանակներ

Բելգիա— «Browning Hi-Power» տիպի ատրճանակներ

Կանադա – զրահապատ մեքենաներ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here