տուն Քաղաքական Ինչ երաշխիքներ կան, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը զերծ կմնա քաղաքական նեղ շահերից

Ինչ երաշխիքներ կան, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը զերծ կմնա քաղաքական նեղ շահերից

182
0

ԱԺ-ում շարունակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության թեկնածուի հարցը։ Պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Համբարձումյանին, թե ինչ երաշխիքներ է տեսնում, որ հանձնաժողովը զերծ կմնա քաղաքական և կորպորատիվ նեղ շահերից։

«Ես 9 տարի աշխատել եմ մի պաշտոնում, որը պահանջել է միայն լինել օբյեկտիվ։ Ինձ համար հիմնարար սկզբունքներից է, որ օրենքի առաջ բոլորը պատասխանատու են, և ընտրվելու դեպքում աշխատելու եմ նույն սկզբունքով։ Ինձ համար բացարձակ տարբերություն չեն կարող ունենալ կոնկրետ անձանց անունները»,- արձագանքեց թեկնածուն։

Համբարձումյանը հավաստիացրեց, որ կատարելու է միայն օրենքի պահանջը և ոչ թե ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի ասածները։

Բաբաջանյանն արձագանքեց, որ այս մարմնի ապաքաղաքական լինելը շատ կարևոր է, բայց հիմա ամբողջությամբ հակառակն է արվում, հատկապես կառույցի թեկնածուի ընտրության մասով։

Թեկնածուն խոստացավ լինել ապաքաղաքական։