տուն Քաղաքական Միջազգային Ինչ են պատվիրում հանցագործները մահապատժից ժամեր առաջ

Ինչ են պատվիրում հանցագործները մահապատժից ժամեր առաջ

234
0

777

The Independent-ը գրում է, որ ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչ են պատվիրում հանցագործները, որոնց մահապատիժը պետք է իրականացվի տվյալ օրը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանցագործների կեսը նախընտրում են պատվիրել այնպիսի ճաշատեսակներ, որոնք տվյալ երկրում էկզոտիկ են համարվում։ Օրինակ վերջերս մահապատժի ենթարկված Ալեն Լի Դևիսը, ով սպանել էր իր հղի կնոջն ու երկու դուստրերին, պատվիրել էր օմար, ծովային այլ մթերքներ և կոճապղպեղի գարեջուր։

Լոուրենս Բրևերը, ով սպանություն էր կատարել ռասիզմի հողի վրա, պատվիրել է բազմաթիվ ուտեստներ, այդ թվում՝ սոուսով և սոխով հավի մեծ կոտլետներ, մեծ չիզբուրգեր տավարի մսով, մեկ ֆունտ մսի խորոված, սպիտակ մեծ հաց, պիստակ, մսային պիցցա, երեք լիտր գարեջուր, պաղպաղակ, գետնանուշի կարագ և այլն։

Մյուս մասը նախընտրում է խիստ ուտեստ՝ բավարարվելով մի բաժակ սուրճով, տնային բուտերբրոդներով կամ մեկ համբուրգերով։ Շատերն էլ քաղցրավենիք են պատվիրում մահապատժից առաջ։ Օրինակ մարդասպան Ուիլյամ Նարը պատվիրել է կոնֆետների մեծ տուփ և մեկ տուփ պաղպաղակ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here