տուն Հասարակություն Իրավական Ի՞նչ են պատմում հարևանները դեպքի վայրից (լուսանկարներ, տեսանյութ)

Ի՞նչ են պատմում հարևանները դեպքի վայրից (լուսանկարներ, տեսանյութ)

2211
0

Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 07:40-ի սայմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան:

Լուսանկարներ՝ դեպքի վայրից, որտեղ հայրն 9-րդ հարկից ցած էր նետել երեխաներին և ինքն էլ նետվել

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, սակայան հարևանները նշել են, երբեք վատ բաներ չեն տեսել, բնութագրում էին դրական, և որ նա ամուսնալուծված էր:

«Հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, և մեզ հասած տեղեկություններով՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել, նման դաժան դեպք երևի Հայաստանի պատմության մեջ չէր եղել, չգիտենք, շոկի մեջ ենք»:

Ա1+ի լրագրողը զրուցել է հարևանների հետ։ Ըստ նրանց՝ մայրը տանն է եղել, երբ հայրը լուսաբացին երկու փոքրիկների հետ ինքնասպանություն է գործել։

Լուսանկարներ՝ դեպքի վայրից, որտեղ հայրն 9-րդ հարկից ցած էր նետել երեխաներին և ինքն էլ նետվել

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրասվում: 

Լուսանկարներ՝ դեպքի վայրից, որտեղ հայրն 9-րդ հարկից ցած էր նետել երեխաներին և ինքն էլ նետվել

Լուսանկարները՝ Shamshyan.com-ի

Մանրամասները տեսանյութում: