Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մայրաքաղաքի հեծանվահրապարակի աշխատակիցները։ Երևանի հեծանվահրապարակի համար մրցույթի անցկացմանը վերջիններս դեմ են: Հեծանվահրապարակի փոխտնօրենը այս պահին հանդիպում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ:
Բանակցությունները դեռ շարունակվում են: Հավաքվածները հրաժարվում են ներկայանալ ու խոսել, թե հատկապես ինչն է պատճառը, որ ակցիա են իրականացնում: Աշխատակիցները տարբեր պատճառաբանություններ են նշում: Շահարկվող պատճառներից մեկն այն է, որ հեծանվահրապարակը այս տարի չի ֆինանսավորվել: Մեկ այլ տարբերակով էլ՝ քաղաքապետարանը որոշել է այն դարձնել ՊՈԱԿ և ամեն տարի մրցույթային տարբերակով շահագործման հանձնել: Իհարկե, այս տեսակետները պաշտոնական չեն: Փոխքաղաքապետի հետ բանակցություններից հետո պարզ կդառնան իրական պատճառներն ու աշխատակիցների անհանգստությունները:
Հայկ Մագոյան