Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը The Washington Post-ի լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց Է ունեցել Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները:
«Նախագահն այսօր առավելագույն հաստատակամություն դրսեւորեց նախագահ Էրդողանի հետ խոսելիս»,- իր մեկնաբանության մեջ նշել է Փենսը:
Փենսի խոսքով՝ ԱՄՆ նախագահը հասկանալ Է տվել, որ «ԱՄՆ-ը պարզապես այլեւս չի հանդուրժելու Թուրքիայի ներխուժումը Սիրիա», եւ պնդում Է «կրակի անհապաղ դադարեցումը»:
Բացի այդ՝ Թրամփն ընդգծել Է, որ «այսօր սահմանված պատժամիջոցները միայն սկիզբն են»: