Երեւանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարցրեց՝ երբ են քաղաքացիները տեսնելու այն 100 ավտոբուսը, որը խոստացել էր Մարությանը:
Թեհմինա Վարդանյանը հիշեցրեց՝ 100 ավտոբուս ձեռք բերելու համար պետք է մրցույթ լիներ: Ի պատասխան՝ Հայկ Մարությանն ասաց, որ 100 ավտոբուսի հետ կապված լուր կունենան շուտով եւ գուցե մինչեւ նիստի ավարտը: