
ԱՄՆ 49-ամյա Մելանյա Թրամփը Սպիտակ տանը դիմավորել է Գվատեմալայի նախագահին և նրա կնոջը: ԱՄՆ առաջին տիկինը հյուընկալությանը կրել է ֆրանսիական Chloé բրենդի 2640 դոլար արժողությամբ վերարկու, ինչպես նաև իր «այցեքարտը» դարձած նրբաճաշակ բարձրակրունկներ:
Այս մասին գրում է dailymail-ը՝ նշելով, որ Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսի այցի ժամանակ Թրամփը նրան շնորհակալություն է հայտնել Կենտրոնական Ամերիկայի երկրներից առաջինն ԱՄՆ-ի հետ Փախստականների հարցով համագործակցության պատմական համաձայնագիրը կնքելու համար:
Նշենք, որ Գվատեմալայի առաջին տիկին Պատրիցիա Մարոքին դե Մորալեսը ներկայացել է պուտավոր զգեստով ու սև վերարկուով:
Տեսանյութը ներկայացնում ենք ստորև։