Օրերս Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է իր նոր «Promise» օծանելիքը։ Այդ մասին երգչուհին գրել էր իր Instagram-յան միկրոբլոգում: Նշվում է, որ միջոցառումը կազմակերպվել էր Նյու Յորքի բուտիկներից մեկում:
Շնորհանդեսին Լոպեսը ներկայացել է ճերմակ կոստյումով՝ կիսաշրջազգեստով ու խորը լանջաբացվածքով բաճկոնով։ Կերպարը լրացվել է բարձրակռունկ սպիտակ կոշիկներով։
Ջենիֆերին ուղեկցել է ամուսին Ալեքս Ռոդրիգեսը։