Կորոնավիրուսի թեսթը կազմում է 30-60 դոլար եւ կախված է երկրից։ Այժմ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ավելի էժան տարբերակներ է փնտրում։ Այս մասին Ria.ru-ի հաղորդմամբ՝ հայտարարել է կազմակերպության եվրոպական բյուրոյի համակարգող Դորիթ Նիթզանը։
«Կորոնավիրուսի թեսթի արժեքը կախված է երկրից եւ նրա չափից։ Մոտ 30-60 դոլար, կախված չափից, այդ պատճառով որոշ երկրներ ստիպված են խնայող լինել դրանց օգտագործման հարցում»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է կազմակերպության Facebook-յան էջում։
Նրա խոսքերով՝ այժմ կազմակերպությունը ուսումնասիրում է այլ, առավել էժան տարբերակներ, սակայն դրանք բոլորը պետք է ստուգվեն։ Աշխարհում վարակված է ավելի քան 173 000 մարդ՝ 152 երկրներում, ավելի քան 7000 մարդ մահացել է։