Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադառանլով Արցախում տեղի ունեցող նախագահական ընտրություններին՝ գրել է.
«Նախորդ գրառումս հանեցի, քանի որ տեղամասերից մեր վստահված անձինք սխալ տեղեկություն էին ներկայացրել, ուստի սխալ տեղեկություն տալու համար ներողություն եմ խնդրում։ Այս պահին քվեարկության արդյունքները դեռ վերջնական չեն։ Սպասեք մի քիչ էլ»։
Նշենք, որ ավելի վաղ Պողոսյանը ևս մի քանի գրառումների միջոցով հրապարակել էր Արցախի տարբեր տեղամասերում ընտրությունների նախնական արդյուքները, ըստ որի.
Ճարտար քաղաքում.
Արայիկ Հարությունյան — 1210
Մասիս Մայիլյան — 470
Վիտալի Բալասանյան — 155
Հադրութ քաղաքում.
Արայիկ Հարությունյան — 782
Մասիս Մայիլյան — 367
Վիտալի Բալասանյան — 193
Վահրամ Պողոսյանը սակայն վերջին գրառմամաբ հորդորում է մի փոքր էլ սպասել, քանի որ դեռ արդյուքները վերջնական չէ, ինչի հետ պայմանավորված՝ օգտատերը նախորդ գրառումը հեռացրել էր էջից: