Բնական է, որ Արցախի բանակցությունների մանրամասներում կան տարբեր մոտեցումներ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Խաչատուրյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությանն անհրաժեշտ է տարբեր այլընտրանքների շուրջ բանակցել: Դա չի նշանակում, որ այդ այլընտրանքներն ընդունելի են, բայց նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հսկողության ներքո այդ բանակցությունները պետք է ընթանան:
Ինչ վերաբերում է Մյունխենում Փաշինյան-Ալիեւ հրապարակային բանավեճին, նաեւ ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչն ասաց, որ ինչ արդյունք էլ լինի այդ բանակցություններում, այդ բանակցությունները պետք է դրվեն ժողովրդական հանրաքվեի, որպեսզի թե Հայաստանի, թե Արցախի, ենթադրում եմ՝ նաեւ Ադրբեջանի ժողովուրդը տան իրենց համաձայնությունը:
Սակայն իր համար կարևոր է Արցախի եւ Հայաստանի ժողովուրդների համաձայնությունը: Ինչ արդյունք էլ լինի Արցախի բանակցություններում, դրանք պետք է դրվեն ժողովրդական հանրաքվեի