Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու առողջապահական միջազգային և ներպետական կազմակերպությունները հորդորում են հետևել վիրուսի տարածումը կանխարգելող մի քանի պարզ, բայց կարևոր միջոցների:
Ինչես ներկայացվում է 1lurer.am-ի պատրաստած ռեպորտաժում պետք է հաճախակի լվանալ ձեռքերը՝ 20 վայրկյան տևողությամբ, խուսափել աչքերին, բերանին և քթին դիպչելուց:
Հազալիս բերանը փակել արմունկով կամ անձեռոցիկով: Խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, իսկ վատառողջ լինելու դեպքում մնալ տանը և անմիջապես դիմել բժշկի: