տուն Քաղաքական Ինչքան քիչ խոսեն, այնքան լավ․ Սարգսյանը՝ միասեռականների կողմից երեխա որդեգրելու նախագծի մասին

Ինչքան քիչ խոսեն, այնքան լավ․ Սարգսյանը՝ միասեռականների կողմից երեխա որդեգրելու նախագծի մասին

154
0

Ինչպես մեր գործընկերները ներկայացրին, ամեն անգամ նման հարցեր շոշափելով, բարձրացնելով, այն ավելի մեծ նշանակություն ու կարևորություն է ստանում, ինչին ինքս դեմ եմ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծին, որով պետք է արգելվեր նույնասեռականներին երեխա որդեգրել:

«Նման խնդիրների մասին ինչքան քիչ խոսեն, այնքան լավ»,- ասաց Սարգսյանը:

Ըստ նրա` Գևորգ Պետրոսյանը նախագիծ է բերել ԱԺ, որով ցանկանում է արգելել միասեռականների կողմից երեխա որդեգրելը, սակայն Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ միասեռականները երեխա որդեգրեն:

«Այսինքն՝ նա նախագիծ է բերել ԱԺ գոյություն չունեցող խնդրի մասին և անընդհատ շահարկում է»,- ընդգծեց նա։