տուն Քաղաքական Ինչքան հասկացա՝ այդ ինքնաթիռներում սնունդ չի տրվում ու շատ ուղեբեռ հնարավոր չի՞...

Ինչքան հասկացա՝ այդ ինքնաթիռներում սնունդ չի տրվում ու շատ ուղեբեռ հնարավոր չի՞ վերցնել. Նիկոլ Փաշինյան

458
0

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով. «Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020-ի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից՝ նաև Բեռլինից Երևան: Ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից արդեն վաճառքի տոմսեր կային: Հիմա՝ Երևանից Հռոմ և Միլան 30-ից 56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնե՞լ, այո՞»:

«Հենց նոր նայում էի Հռոմ-Երևան տոմսերի գները՝ 2020-ի հունվարի 28-ի համար, 35.88 եվրո է մի ուղղությամբ ու հետադարձը նույն գինն է»,- ի պատասխան Ավինյանին՝ արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, Փաշինյանը հարցրեց. «Ինչքան հասկացա՝ այդ ինքնաթիռներում սնունդ չի տրվում ու շատ ուղեբեռ հնարավոր չի՞ վերցնել»: Ավինյանը պատասխանեց, որ այդ և այլ ծառայությունների համար հավելյալ վճարումներ կատարելու դեպքում հնարավոր է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here