Համաձայն ԱԻ նախարարության կանխատեսումների, մարտին հանրապետության գրեթե բոլոր մարզերում սպասվում է նորմայից բարձր օդի ջերմաստիճան: Մասնավորապես, Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+80C, որը նորմայից բարձր է 1-ից 2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-40C: Ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+200C: Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 25-35 մմ):
Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններում մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-30C, որը նորմայից բարձր է 1-ից 2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -7…-100C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +10…+150C
Լոռու, Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում եւս օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-ից 2 աստիճանով: Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտային շրջաններում կլինի +7…+90C, նախալեռնային շրջաններում` +1…+30C, որը նորմայից բարձր է 1-ից 2 աստիճանով:
Երեւանում կգրանցվի միջինը +6…+70C: Սա եւս նորմայից բարձր է 1-ից 2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-40C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+200C: Երեւանում դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23…-250C, առավելագույնը՝ +26…+280C է եղել: Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 40 մմ):