տուն Հասարակություն Ինչպիսին է վերջին 3 տարիներին պետական մարմիններին ներկայացրած առաջարկների կատարման վիճակը

Ինչպիսին է վերջին 3 տարիներին պետական մարմիններին ներկայացրած առաջարկների կատարման վիճակը

151
0

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է 2016-2018 թվականների գործունեությանն առնչվող հաղորդումներում և զեկույցներում տեղ գտած առաջարկությունները և ուղարկել իրավասու պետական մարմիններին` դրանց կատարման վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Նման աշխատանքներ իրականացվում են առաջին անգամ և առանձին աղյուսակներում բովանդակում են կոնկրետ առաջարկներ իրավասու մարմիններին:

Այդ աշխատանքները նպատակ ունեն համակարգել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները, ինչպես նաև նպաստել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանց իրականացմանն ու աջակցել նրանց աշխատանքներին: Նախաձեռնված գործընթացը խիստ արդիական է նաև՝ հաշվի առնելով, որ Կառավարությունը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022 թվականների միջոցառումների մշակման աշխատանքներին»,- ասված է հաղորդագրությունում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here