տուն Հասարակություն Ինչպիսին է ՀՀ առաջին բորտը

Ինչպիսին է ՀՀ առաջին բորտը

768
0

Hraparak.am-ը գրում է.

Ուրբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի։ Վարչապետի հետ նույն ինքնաթիռով Մոսկվա էին մեկնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, կառավարության լրատվական վարչության աշխատակիցները, վարչապետի անվտանգության աշխատակիցները և 5 տարբեր լրատվամիջոցների՝ «Para TV», «Հայաստանի Հանրային ռադիո», «Արմենիա TV», «Slaq.am» և «Հրապարակ» օրաթերթի լրագրողները։ Մենք մտածեցինք, որ մեր ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպիսին է հանրապետության թիվ 1 բորտը, որը սպասարկում է ՀՀ վարչապետին ու երբեմն էլ՝ ՀՀ նախագահին։

Ինքնաթիռը երկշերտ վարագույրներով բաժանված էր 2 մասի, առջեւի հատվածում նստում է վարչապետը և նրա մամուլի քարտուղարը, հետին հատվածում կառավարության և անվտանգության աշխատակիցները, իսկ ամենավերջում լրագրողները։ Թե՛ Մոսկվա գնալիս, թե՛ հետ գալիս վարչապետը անձամբ մոտենում է բոլոր ուղևորներին, ձեռք սեղմում։ Կառավարության «հնաբնակներից» մեկին հարցրինք, թե այս ավանդույթը նախկին ղեկավարների օրոք էլ է եղե՞լ, թե՞ Փաշինյանն է ներմուծել, ասաց, որ նախկինում ոչ մի ղեկավար անձամբ բոլոր ուղևորներին չի ողջունել։ 
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here