տուն Քաղաքական Միջազգային Ինչպես օգնել տեղական արտադրողին. հետաքրքիր օրինակ` Ֆրանսիայից

Ինչպես օգնել տեղական արտադրողին. հետաքրքիր օրինակ` Ֆրանսիայից

286
0

Benjamin Carle

Ֆրանսիացի լրագրող Բենժամեն Կարլը որոշել է յուրօրինակ կերպով աջակցել ֆրանսիական տնտեսությանը և խթանել տեղի արտադրությունը: Այս մասին պատմում է բրիտանական The Guardian-ը:

Նա մասնավորապես տնից դուրս է բերել արտասահմանյան արտադրության շատ ապրանքներ` սառնարանը, լվացքի մեքենան, հագուստի մեծ մասը և բրիտանական արտադրության հեծանիվը: 25-ամյա լրագրողի տանը մնացել է միայն մի հին սեղան և հին հագուստ:

Այս տարվա մայիսից նա դարձել է «Պարոն Made-in-France»-ը` նկարահանվելով մի հեռուստանախագծում, որը կցուցադրվի հաջորդ գարնանը և ցույց կտա այն դժվարությունները, որոնց հանդիպում են բացառապես ֆրանսիական արտադրանքից օգտվողները: Այս գաղափարը հղացել է 2012-ին նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բանավեճերից մեկից հետո: Բանավեճի ժամանակ տնտեսության արդիականացման նախարարը դահլիճ էր եկել Breton ընկերության վերնաշապիկով` կոչ անելով աջակցել տեղի արտադրողներին:

«Ես ամենևին էլ հայրենասեր չեմ կամ ազգայնական: Շատ այլ երիտասարդների նման ես մեծապես ազդվել եմ անգլո-ամերիկյան մշակույթից: Սա պարզապես մի փորձ է` տեսնելու համար, թե արդյո՞ք այն կաշխատի և կարո՞ղ ենք արդյոք պահպանել աշխատատեղերը Ֆրանսիայում: Բայց սա անելը շատ ավելի դժվար է, քան դուք կարող եք պատկերացնել: Չունեմ սառնարան և սառեցված մթերք չեմ կարող ուտել, միայն ուտում եմ միրգ ու բանջարեղեն, որն աճեցվում է Ֆրանսիայում», — ասել է լրագրողը` հավելելով, որ նույնիսկ հրաժարվում է լսել Բոն Ջովիին, թեպետ դա հնչում է ֆրանսիական ռադիոյով:

Բենժամենը նաև մեկ այլ կարևոր խնդիր է առաջ քաշել` լուծելու բացառապես ֆրանսիական արտադրողից օգտվելու խնդիրը .«Մենք ամբողջությամբ մոռացել ենք սեզոնային մթերքների մասին: Կարծում ենք, որ նորմալ է ելակ ուտել հունվար ամսին կամ լոլիկ` մարտին: Այնպիսի տպավորություն է, որ այս քայլով վերադարձել եմ հին ժամանակներ, այն արժեքներին և սահամանափակումներին, որոնց հետևում էր պապիս սերունդը», — նշում է նա:

Կարլը նաև կարծում է, որ տեղական արտադրողին օգնելու համար որոշակի քայլեր պետք է ձեռնարկի նաև կառավարությունը, հատկապես թեթև արդյունաբերության հարցում, այնպես, ինչպես օգնում էին ավտոմոբիլաշինությանը վերջին 20 տարիների ընթացքում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here