Ղրիմում ռուսները շարունակում են մեկը մյուսի հետևից գրավել ուկրաինական ռազմանավերը և դրանց վրա պարզել ռուսական դրոշները:
Սակայն ոչ բոլոր դեպքերում է դա հանգիստ ընթացք ունենում: Քիչ առաջ նաև հայտնի է դարձել, որ Եվպատորիայից հարավ գտնվող «Նովոօզյորնոյե» ավանում 5 ռազմանավեր դուրս են եկել Դոնուզլավ լճի կենտրոն և պատրաստվում են բոլոր հնարավոր միջոցներով դիմակայել բռնի «ռուսականացմանը»: