Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուղեցույց է հրապարակել, թե ինչպես պետք է քվեարկել ԱՀ նախագահի ընտրության երկրոդ փուլի ընթացքում:
«Հարգելի’ ընտրողներ,
Ձեզ ենք ներկայացնում ս.թ. ապրիլի 14-ին անցկացվելիք Արցախի Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու կարգը:
Միաժամանակ խնդրում ենք ընտրական տեղամաս ներկայանալիս պահպանել հետևյալ լրացուցիչ կանոնները.
— մինչև տեղամաս մտնելը տեղամասային կենտրոնում ստանալ մեկանգամյա օգտագործման դիմակ, ձեռնոց, ախտահանվել ալկոհելով և վերցնել անհատական գրիչ
— անպայման կրել տրամադրված դիմակը և ձեռնոցը
— մեկ մյուսից պահպանել սոցիալական հեռավորություն (առնվազն 1 մետր)
— ընտրողների ցուցակում գրառումներ կատարող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին ցույց տալ Ձեր անձը հաստատող փաստաթուղթը առանց փաստաթուղթը նրան առձեռն տրամադրելու
— տեղամասում Ձեր օգտագործած պաշտպանիչ միջոցները տեղամասից դուրս գալուց հետո լցնել դրա համար նախատեսված աղբարկղի մեջ»,- ասված հաղորդագրության մեջ: