Հետտոնական դիետիկ սնունդը կօգնի բարելավել ինքնազգացողությունը, պակասեցնել քաշը և կարգավորել մարսողությունը:
Պատրաստվում է շատ հեշտ:
Անհրաժեշտ է՝
Սոխ՝ 6 գլուխ
Պահածոյացված լոլիկ՝ 800 գրամ
Նեխուր՝ 4 թելիկ
Կանաչ պղպեղ՝ 4 հատ
Կաղամբ՝ 1 գլուխ
Մաղադանոս՝ 1 կապ
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Բանջարեղենը մանր կտրատել, լցնել կաթսայի մեջ, վրան լցնել այնքան եռացած ջուր, որ ծածկի ամենը: Եռացնել, կրակն իջեցնել, եփել մինչև բանջարեղենը փափկի: Համեմել կանաչիով: Այս ապուրը հատկապես նրանց համար է, ով ունի ավելորդ քաշի խնդիր: