Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ էր կազմակերպել՝ քննարկելու խորհրդարանական էթիկան, պատգամավորների վարքագծի կանոնները: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ շատ կարեւոր է, որ պատգամավորը հետեւի իր վարքին, ընդհուպ մինչեւ կարմիր լույսի տակ անցնելը կարող է համարվել ոչ էթիկական արարք: Խորհրդարանական էթիկայի գծով միջազգային փորձագետ Ռիկ Սթեյփնհերստի գնահատմամբ՝ հանրության վստահությունը պակասում է ԱԺ-ի նկատմամբ, որն էլ անհրաժեշտություն է առաջացնում վարքականոն մշակել՝ միատարր արժեքներ ներդնել: Նրա դիտարկմամբ՝ շատ երկրներում վերջին 20 տարում հանրային վստահությունը նվազում է խորհրդարանի նկատմամբ. «Կանադայում ամենահարգվածը բժիշկներն են եւ ուսուցիչները, ամենաներքեւում՝ դալալներն ու քաղաքական գործիչներն են: Հայաստանում վստահության մակարդակը շատ ցածր է անծանոթների նկատմամբ, ինչը տիպիկ է անցումային երկրների համար: Հայերի 1/4-ը գտնում է, որ ընդհանուր առմամբ մարդկանց կարելի է վստահել: Վերջին տարիներին հասարակական վստահության մակարդակը Հայաստանում աճել է, բայց ավելի քիչ, քան տարածաշրջանի մյուս երկրներում: Հայաստանում, մյուս կառույցների համեմատ, ամենաքիչն են վստահում խորհրդարանին»:
Նա ներկայացրեց տարբեր երկրների էթիկայի կանոնագրքերի տարբերությունները, պատժամիջոցների խստությունը:
Ճապոնիայում, օրինակ, պատժամիջոցը նախատինքն է եւ նիստին մասնակցելու արգելքը:
ԱՄՆ-ում նախազգուշացում, զգուշացում, վռնդում է նախատեսվում:
Իռլանդիայում՝ կասեցում, տուգանք, հասարակական նախատինք:
Ֆրանսիայում կարող են մեկ տարով արգելել թեկնածության առաջադրումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ Aravot.am-ում