տուն Uncategorized Ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ առանց դեղամիջոցների

Ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ առանց դեղամիջոցների

817
0

ՌԴ ՊԱԿ-ի թիվ 71 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը պատմել է վիրուսային ինֆեկցիաներից պաշտպանվելու լավագույն միջոցների մասին, որոնք չեն պահանջում դեղամիջոցներ:

Հեռուստատեսային բժիշկը բացատրել է, որ վիրուսային ինֆեկցիաները մեծ վտանգ են ներկայացնում մարդու համար, ինչպես նաև «մատուցում են շատ այլ անակնկալներ»: Դրա օրինակն է COVID-19 կորոնավիրուսի բռնկումը: Նշանակում է, որ մարդիկ պետք է հոգ տանեն վիրուսների դեմ ինքնապաշտպանության մասին:

Պաշտպանության հիմնական մեթոդը պետք է լինի իմունիտետի  ամրապնդումը, ինչը մարդիկ սովորաբար չեն անում: Օրգանիզմը վիրուսով վարակվելու ավելի մեծ վտանգի տակ կլինի, եթե մարդն օգտագործում է ալկոհոլ, ծխում է, վարում է նստակյաց և ոչ սպորտային ապրելակերպ և ունի քրոնիկ հիվանդություններ:

«Հասկանալի է, թե ինչն է ամրապնդում իմունիտետը` առողջ ապրելակերպը: Վիրուսը հատկապես վտանգավոր է տարեցների, քրոնիկ հիվանդների, վատ սովորություններով մարդկանց համար: Բնակչության այն հատվածը, որը երիտասարդ տարիքից ուշադրություն չի դարձնում իր առողջությանը, ընկնում է ամենաբարձր ռիսկի խմբի մեջ»,- նշում է բժիշկը:

Իմունային համակարգն ամրապնդելու համար չափազանց կարևոր է ակտիվ և առողջ ապրելակերպ վարելը, ոչ պակաս կարևոր են պատվաստումները, քանի որ դրանք մարմինը պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցն են:

 «Վիրուսային ինֆեկցիաները հնարավոր չէ բուժել, սակայն դրանք հնարավոր է կանխարգելել: Ես չեմ վախենում, որովհետև պատվաստվում եմ, զբաղվում եմ սպորտով, սուզվում եմ սառցապատ ջրավազանի մեջ և կոփվում եմ: Ու ես չեմ հավատում, թե մրսածությունը կարող է ինձ տապալել»,- ասել է Մյասնիկովը «Ամենագլխավորի մասին» ծրագրում: