տուն Քաղաքական Միջազգային Ինչպես հեռավոր 1919-ին. Խարկովի նահանգապետն առաջարկել է Կիևը զրկել մայրաքաղաքի կարգավիճակից

Ինչպես հեռավոր 1919-ին. Խարկովի նահանգապետն առաջարկել է Կիևը զրկել մայրաքաղաքի կարգավիճակից

164
0

1387525883_445457439

Խարկովի մարզի նահանգապետ Միխայիլ Դոբկին կոչ է արել Կիևը զրկել մայրաքաղաքի կարգավիճակից։ Նման կոչով նա հանդես է եկել իր թվիթերում։

«Կիևցիները պաշտպանում են Մայդանի ակցիաները։ Նշանակում է՝ նրանք պաշտպանում են ավերածությունները։ Հարկավոր է մարաքաղաքը տեղափոխել Խարկով՝ ինչպես 1919 թ.»,- գրել է պաշտոնյան։

Խարկովը խորհրդային ժամանակաշրջանում Ուկրաինայի մայրաքաղաքն էր 1919-ից 1934 թթ., հետո մայրաքաղաք դարձավ Կիևը։

Միխայիլ Դոբկինը ներկայացնում է կառավարող կուսակցությունը և նահանգապետի աթոռն է զբաղեցնում 2010 թվից։ Լայն հասարակությանը նա հայտնի էրր դարձել 2007-ին, երբ դեռ Խարկովի քաղաքապետն էր։ Համացանցում էր հայտնվել նրա մասնակցությամբ մի տեսանյութ, որը լի էր անպարկեշտ, հայհոյախառն բառապաշարով։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here